Ինչու են Փաշինյանն ու Քոչարյանը խանգարում Էդգար Ղազարյանին

Հանրությունն արդեն տեղեկացված է, որ ս.թ. օգոստոսի 23-ին տնտեսագետ, դիվանագետ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը բոլորին հրավիրում է Հանրապետության Հրապարակ` մասնակցելու հանրահավաքի, որի նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։

Իր բազմաթիվ ելույթներում Ղազարյանը ներկայացրել է բոլոր իրավական հիմքերը, թե ինչու և ինչպես պետք է Նիկոլ Փաշինյանը հեռացվի վարչապետի պաշտոնից։

Ղազարյանը դիմել էր ՀՀ Կառավարությանը` Առաջին գումարման գերագույն խորհրդի նիստ անցկացնելու նպատակով Կառավարության շենքի նիստերի մեծ դահլիճը տրամադրելու համար։ Կառավարությունը պատասխանել էր մերժումով։

Այնուհետև Էդգար Ղազարյանը դիմել էր «Էրեբունի» պլազայի ղեկավարությանը, ովքեր նրան մեծագույն սիրով դահլիճ են տրամադրել, սակայն, նույն օրը երեկոյան զանգահարել և տեղեկացրել են, որ դահլիճ տրամադրել չեն կարող։

Հանրության լայն շրջանակներին հայտնի է, որ «Էրեբունի» պլազան պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։

Այնտեղ է գտնվում Քոչարյանի գրասենյակը, որի համար տարեկան 2 մլն դրամ փոխանցում էր ՀՀ Կառավարությունը։ Առաջանում է հարց, թե ինչու՞ են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը ամեն կերպ խոչընդոտում Էդգար Ղազարյանի կազմակերպած միջոցառմանը։

Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են հանրության շրջանում տարածված այն խոսակցությունները, թե Քոչարյանն ու Փաշինյանը «պասերով են խաղում» և օգնում են միմիանց մնալ իշխանության։

Նշենք, որ Էդգար Ղազարյանը շարունակում է իր պայքարը և վերոնշյալ հանդիպումը տեղի է ունենալու Երևանի DoubleTree հյուրանոցի դահլիճում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն