Ինչու՞ էր ինքնաթիռը Երևանից մեկնել Բաքու

Այսօր մեծ աղմուկ բարձրացրեց Երևանից Բաքու մեկնած ինքնաթիռի մասին տեղեկատվությունը։

Փաստին չտրվեց որևէ տրամաբանական բացատրություն իշխանության ղեկին մոտ կանգնած պաշտոնյաների կողմից։ Ստեղծվեց տպավորություն, որ իշխանությունները տեղյակ չեն, թե իրականում ինչ նպատակով է իրականացվում Երևան — Բաքու չվերթը։

Ավելի ուշ տեղեկացանք, որ ՌԴ գեներալ Մուրադովի ջանքերով Երևան է վերադառնում 3 հայ ռազմագերի և արդեն հստակ էր, որ Երևան — Բաքու չվերթը մեր գերիներին վերադարձնելու նպատակ է հետապնդել։

Իշխանությունները շարունակեցին լուռ մնալ և բացարձակապես անհաղորդ հայ ռազմագերիների վերադարձի հարցին։ Նույնիսկ չփորձեցին ռազմագերիների վերադարձը վերագրել իրենց «բազմամյա փորձին» և «ճկուն դիվանագիտությանը»։

Այո՛, նրանք այսօր զբաղված են «ավելի կարևոր» հարցով` պատրաստվում են «հաղթել» ընտրություններում և, հավանաբար, ժամանակ չունեն զբաղվելու հայ ռազմագերիների վերադարձի հարցով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն