ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՀԱՅ ՄԵԾԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի փողոցները երկար տարիներ զարդարում է «Հայ Մեծեր» շարքը։ Պաստառների վրա ներկայացվում են Հայ ազգի ականավոր, տաղանդաշատ ու զգալի ներդրում ունեցած ՀԱՅ ՄԵԾԵՐԸ, ինչպիսիք են Կոմիտասը, Թումանյանը, Կապուտիկյանը …

Վերջին օրերին լուսապաստառների միջոցով ներկայացվում է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը, ով առավել հայտնի է որպես «հեղափոխական շրջանի բանաստեղծուհի»։ Իր գործունեության որոշակի շրջանում Կուրղինյանն անդրադարձել է նաև «կանանց իրավունքներին»։

Սակայն, ներկայիս իշխանությունները Շուշանիկ Կուրղինյանին փորձում են ներկայացնել որպես «իգապաշտպան», «ֆեմինիստ»։

Թե որն է այսպիսի մոտեցման պատճառը, կարծում ենք հասկանալի է բոլորին։ Որոշ դպրոցներում ցուցադրվող պոռնոգրաֆիկ տեսանյութերը, դասագրքերի կազմի փոփոխությունը, անբարոյականության ու այլասրվածության քարոզն իր շրջապտույտի մեջ է ցանկանում խառնել նաև հայ ականավորներին։ Ստամբուլյան պիղծ կոնվենցիայի կողմնակիցները մասնավոր զրույցներում օրինակ Կոմիտասին ներկայացնում են որպես մեծն համասեռամոլ, Հովհաննես Թումանյանին` որպես Լոռվա բոլոր աղջիկներին կուսությունից զրկող … հիմա էլ` Շուշանիկ Կուրղինյանին պայքարող կնոջ կերպարից տեղափոխում են «իգապաշտպան» պաստառի տակ։

Հեռու չէ այն ժամանակը, երբ Հայ Մեծերին կսկսեն ներկայացնել որպես պղծությունների առաջամարտիկ։ ՀԱՅԸ ԴԱ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱ։

Շուշանիկ Կուրղինյանի «ԻՆչու՞» բանաստեղծությունը նվիրում ենք նրա իրական «դեմքը» փոխել ցանկացող իշխանություններին.

Այնտեղ՝ խրախճանք շեն պալատներում,
Ոսկի և արծաթ,
Սեղաններ առատ,
Չարն է անպատիժ, դավերին՝ ներում,
Վշտերից՝ անտես,
Բախտը ժպտերես։

Այստեղ՝ սև կարիք, ճնշում, մաշող սով,
Որբերի լաց, կոծ,
Քաղցածներ անգործ․
Լքած գերիներ, շնչող լոկ հուսով,
Ստրուկ և անբախտ․
Կործանիչ ժանտախտ։

Այնտեղ՝ շքեղ փառք, անարժան պատիվ,
Ձեռքեր արյունոտ,
Խղճեր մրուրոտ,
Լիրբ շվայտության մոլություն անթիվ
Տեր ու տիրական,
Եվ տենչեր վարձկան․․․

Այստեղ՝ կախաղան, աքսոր, բանտ, մտրակ,
Կյանքի սև գիշեր,
Տրորած լեշեր.
Բողոք, անեծք, ճիչ— բռնի լծի տակ,
Արցունք ամեն օր,
Զրկանք ահավոր․․․

Այնտեղ՝ փափկասուն, սպիտակ ձեռքեր
Կյանքից հղփացած,
Փորեր յուղ կապած․
Սիրո, հեշտանքի շռայլ հաճույքներ,
Ինքնիշխան, անկախ,
Ամենքից անվախ․․․

Այստեղ՝ կոր թիկունք, ձեռքեր կոշտացած
Եվ ծախվածների,
Փոր հացի գերի
Ագահ հայացքներ, խոնավ, անլույս, ցած,
Խարխլած նկուղ՝
Մարդը՝ անպտուղ։

Ինչո՞ւ․․․ ո՛վ աստված, ինչո՞ւ այս ամեն
Անարդար վիճակ
Եվ նույն երկնի տակ,
Նույն հողի վրա, միևնույն հյութեն
Չկա հավասար
Ոչ մի գործ արդար․․․

1907 թ․, 5 ապրիլի

 

Ներկայացնում ենք Շուշանիկ Կուրղինյանի կենսագրությունը.

Շուշանիկ Հարությունի Կուրղինյան (Փոպոլճյան) (օգոստոսի 18 (30), 1876ԱլեքսանդրապոլԵրևանի նահանգԿովկասի փոխարքայությունՌուսական կայսրություն — նոյեմբերի 24, 1927ԵրևանՀայկական ԽՍՀԱԽՖՍՀԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի։

Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893 թվականին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։

Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»-ում, 1900 թվականին։ Հ.Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։

1907 թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ Ալեքսանդր Մյասնիկյանը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի Ադա Նեգրիի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։

Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։

Ետհոկտեմբերյան շրջանում, 1917–1922 թվականներին, Կուրղինյանը ստեղծել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված Վ. Ի. Լենինին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը (Ս. Շահումյանի անվան) Վլադիկավկազում։ 1921 թվականին տեղափոխվել է Սովետական Հայաստան։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն