Ինչու՞ պատվաստեցին, եթե պետք է անցնեին հեռավարի

ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ ԲՈւՀ-երը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցներում կերակարաձգվի աշնանային արձակուրդը։ Խոսակցություններ են պտտվում նաև դպրոցներում հեռավար կրթության անցնելու հարցի շուրջ։

Եվ այստեղ ի հայտ է գալիս մի հարց, որը հուզում է արդեն պատվաստում ստացած մանկավարժներին։

Եթե պետք է հեռավար ուսուցման անցնեին, ապա ինչու՞ իրենց ստիպեցին պատվաստվել։

Այս հարցի պատասխանը հավանաբար դեռ երկար ենք փնտրելու։

Pastark.am

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն