Ինչու՞ ՔՊ-ական պատգամավորը չի ստացել այն, ինչ պարտադրում էին ՀՀ մյուս քաղաքացիներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ս.թ. հոկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նկար, թե ինչպես է պատվաստվում և կից գրել է.

«Պատվաստեք, առողջ եղեք:
Ստացել եմ Մոդեռնա պատվաստանյութի առաջին չափաբաժինը, մյուսը՝ Նոյեմբերին»:

Հետաքրքիր է, որ տիկին Ղազարյանը մինչ հոկտեմբերի 11-ը չէր պատվաստվել` սպասելով իր նախընտրած պատվաստանյութի ներկրմանը։ Նշենք, որ այս հնարավորությունից, փաստացի, զրկված են եղել ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում մեր սահմանը պաշտպանող զինծառայողները, բուժաշխատողները, ուսուցիչները։

Հիշեցնենք, որ տիկին Ղազարյանը հանրությանը հայտնի դարձավ իր «այբբենարանի տեղն աղբամանում է» արտահայտությամբ, ինչի համար, բազում սերունդներ կրթած ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հեղինակ Վաչագան Սարգսյանը  Ղազարյանին անվանեց «ստախոս, կեղծարար ու տգետ», իսկ հանրությունը Ղազարյանին ենթարկեց անասելի պարսավանքի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն