Ինչու Տողանյանը չի դիմավորել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին

Ինչպես հիշում եք, հոկտեմբերի 11-ից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրավերով երկօրյա այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ մասնակցում էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

ՀՀ ԱԳՆ մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի անձնական հանձնարարականով Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին արգելվել է հանդիպել և ուղեկցել հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին։ Պատճառը կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորված է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից, ով 2020 թվականի դեկտեմբերին Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ ՝ պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառով: Ի դեպ, նման կոչով էր հանդես եկել նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկող Արամ Ա Քեշիշյանը։

 

Աղբյուրը` @andranik_official տելեգրամ ալիք

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն