Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը՝ կան տասնյակ վիրավորներ

Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, 41-ը՝ վիրավորվել։

Հրաբխի շրջակայքում ապրող շատ մարդկանց տարհանել են, քանի որ հսկա մոխրի ամպեր են սկսել բարձրանալ:

Ականատեսները հայտնել են, որ շրջակա գյուղերը պատվել են մոխիրով, ամպերը փակել են արևը և մթնել է։

Ավիաընկերություններին նախազգուշացում է ուղարկվել` 15 կիլոմետր բարձրության հասնող ամպերի պատճառով։

Պայթյունի պատճառով, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ին, ստեղծվել է հինգ կիլոմետրանոց անվտանգության գոտի։

Ինդոնեզիան, որը գտնվում է մայրցամաքային թիթեղների միախառնման վայրում, ունի 130 ակտիվ հրաբուխ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն