Իրականում որտե՞ղ է նկարվել Տիգրան Ավինյանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հպարտ կեցվածքով լուսանկար է հրապարակում՝ գրելով, թե գնացել է Սյունիքի Սև լիճ։ Այդ տարածքին ծանոթ յուրաքանչյուր մարդ, լուսանկարին նայելով, հասկանում է, որ ՀՀ խոշոր բնական լճերից մեկը չէր կարող այդքան փոքր տարածք ունենալ, բացի այդ, եթե թշնամին չի նահանջել և չի ազատել Սև լճի տարածքը, ինչպե՞ս է կարողացել փոխվարչապետը մարզպետի հետ հասնել լճի ափ։
Իրականում հնարավոր է, որ պաշտոնյաները եղել են Սև լճին մերձակա մեկ այլ՝ Սագի լճի կամ որ ավելի հավանական է՝ դրանից քիչ ներքևում գտնվող լճակի ափին՝ նկարվելու։
Կից քարտեզում ցույց եմ տվել, թե որտեղ կարող էին լինել պաշտոնյաները։
Հիմա որ ադրբեջանցիները իրենց հերթին նկարվեն ու իսկական Սև լճի մոտից նկարներ հրապարակեն, ի՞նչ եք ասելու»,- գրում է Նաիրի Հոխիկյանը` կից տեղադրելով նկարներ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն