Իրանում 12 ակտիվիստի մտրակի 74 հարվածի են ենթարկել` Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմագործողություններին աջակցելու համար

Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստի գործով, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ հաջակցություն Արցախում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողությունների։ Այս մասին հայտնում է Livenews.am լրատվական կայքը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական թելեգրամյան ալիքին, նրանց դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման՝ «իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու» մեղադրանքով:

Բացի այդ, դատավճռով նրանց մտրակի 74 հարված է հասնում «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն