Իրաքին են վերադարձվել նրանից գողացված արտեֆակտերը

Իրաքը հետ է վերադարձրել 17,000 գողացված մշակութային գտածոներ (արտեֆակտներ), որոնք գտնվում էին ԱՄՆ -ում և այլ երկրներում: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը։ Մշակութային գտածոները (արտեֆակտները) փոխանցվել են Իրաքի մշակույթի նախարարությանը։ Նրանց մեծ մասը ավելի քան 4000 տարեկան են և  հայտնաբերվել են Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Կազիմիի  ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Իրաքի արտգործմախարար Ֆուադ Հուսեյնը և մշակույթի նախարար Հասան Նադխիմը տեղեկացրել են, որ մնացած մշակութային գտածոները(արտեֆակտները) վերադարձվել են Ճապոնիայից, Նիդերլանդներից և Իտալիայից։ Մշակութային գտածոները (արտեֆակտները) հանձնվել  են փայտե արկղերում։ Նրանցից առավել կարևորները կուսումնասիրվեն և ավելի ուշ կներկայացվեն Իրաքի Ազգային թանգարանում։ Մշակութային գտածոները հափշտակվել են 2003թ-ից հետո, երբ ամերիկացիները ներխուժեցին Իրաք։ Իրաքի իշխանությունները ջանում են մշակութային-պատմական արժեքները վերադարձնել երկիր ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն