Իրավիճակը Աֆղանստանում. կկայանա Մեծ յոթնյակի առցանց գագաթնաժողովը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են Մեծ յոթնյակի գագաթնաժողով անցկացնել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Սպիտակ տան տեղեկատվությամբ՝ միջոցառումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:

«Կողմերը պայմանավորվել են Մեծ յոթնյակի առաջնորդների առցանց հանդիպում անցկացնել ՝ Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ ընդհանուր ռազմավարության մոտեցման քննարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Բայդենը և Ջոնսոնը հեռախոսով զրուցել են Քաբուլի օդանավակայանից քաղաքացիների տարհանման գործում ներգրավված երկու երկրների քաղաքացիական և զինվորական ծառայողների խիզախության մասին:

Նրանք բարձրացրել են նաև փախստականներին ու կարիքավոր աֆղաններին հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտության հարցը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն