Իսրայելցի գիտնականներն ուսումնասիրում են հին խեցեղենը ՝ Երկրի մագնիսական դաշտը հասկանալու համար

Գիտնականների միջազգային խումբը, ներառյալ իսրայելցի մասնագետները, ուսումնասիրում են հնագույն կերամիկական իրեր` ավելի լավ հասկանալու, թե ինչպես է գործում Երկրի մագնիսական դաշտը:

Թել Ավիվի համալսարանի, Կալիֆորնիայի համալսարանի, Սան Դիեգոյի և Հռոմի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի հետազոտողներն ուսումնասիրում են Հորդանանում հայտնաբերված հնագույն խեցեղենը:

Ուսումնասիրության արդյունքները պետք է ավելի շատ պատմեն Երկրի և, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի մագնիսական դաշտի մասին`  մինչև 10 հազար տարի առաջ:

Մի խումբ հետազոտողներ ուսումնասիրում են կրակած սիլիցիումային քարեր, որոնց վրա «գրանցված» է մագնիսական դաշտը: Ժամանակակից գիտնականների կարծիքով ՝ Երկրի մագնիսական դաշտը, որը պաշտպանում է մոլորակը ճառագայթումից, թուլանում է:

1835 թվականին առաջին չափումից ի վեր՝ Երկիրը կորցրել է իր մագնիսական դաշտի մոտ 10 տոկոսը: 2009 թվականին Բեն Յոսեֆի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 3000 տարի առաջ մագնիսական դաշտի ուժը 2,5 անգամ ավելի ուժեղ էր, քան այժմ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն