Իտալիայում COVID-ից գրանցված մահերի 97.1%-ը չի համապատասխանել ախտորոշմանը. Medmedia.am

Իտալիայի Առողջապահության Ինստիտուտն ավելի քան 97%-ով կրճատել է COVID-19-ից մահացածների պաշտոնական թիվը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին գրել է El Tempo թերթը` տեղեկացնում է Medmedia.am կայքը։

Իտալիայում պաշտոնապես 130,000 մարդ մահացել է Covid-ից, սակայն հիմա այն  նվազել է` հասնելով  մինչև 4,000֊ի։ Պարզվել է, որ մինչ այժմ COVID-ից գրանցված մահերի 97.1%-ը չի համապատասխանում ախտորոշմանը։

Փաստն այն է, որ իտալական հանրային առողջության ինստիտուտն առանձնացրել է հիվանդների բժշկական պատմագրերը, ովքեր մահացել են անմիջապես Covid-ից և այն հիվանդների, ում մոտ Covid-ն ուղեկցող հիվանդություն է եղել։ Այսպիսով, համաճարակի սկզբից գրանցված 130,468 պաշտոնական մահվան դեպքերից մնացել է միայն 3,783-ը։

«Մյուս բոլոր իտալացիները, ովքեր մահացել են, արդեն ունեցել են մեկից հինգ հիվանդություններ: 67-ից բարձր տարիքում կյանքից հեռացածների 7%-ն ուներ ավելի քան երեք հիվանդություն, 18%-ը՝ առնվազն երկու»,- El Tempo-ն մեջբերել է Իտալիայի Առողջապահության ինստիտուտի հայտարարությունը։

«Ինստիտուտի տվյալներով՝ իտալացիների 65,8%-ը, ովքեր վարակվել ու իբրև մահացել են Covid-ից, տառապում էին արյան բարձր ճնշմամբ, 23,5%-ը՝ դեմենցիայով, 29,3%-ը՝ շաքարախտով, իսկ 24,8%-ը՝ նախասրտերի ֆիբրիլացիայով։ 17,4%-ն ունեցել է թոքերի հիվանդություններ, 16,3%-ը` որևէ օրգանի քաղցկեղ` վերջին հինգ տարիների ընթացքում, 15,7%-ը տառապել է սրտի անբավարարությամբ»,- նշում են ինստիտուտի գիտնականները։

Այնուամենայնիվ, մի ակնկալեք, որ այլ կառավարությունները կհետևեն Իտալիայի օրինակին, քանի որ նրանցից շատերը ծախսել են իրենց վստահելիության մեծ մասը՝ խոսելով վիրուսից բխող սպառնալիքի մասին, նշում է պորտալը: Հիշեցնենք, որ Իտալիայի իշխանությունները ներկայացրել են Covid-ի անձնագիր, որը պետք է ներկայացվի աշխատավայր մտնելիս։ Այս անձնագիրը տրվում է նրանց, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հիվանդացել են առաջիկա վեց ամսվա ընթացքում կամ առաջիկա 72 ժամվա ընթացքում անցել են կորոնավիրուսի համար վճարովի PCR թեստ ու ունեցել բացասական արդյունք։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն