Իզմիրլյան ԲԿ տնօրեն, հայտնի օրթոպեդ-վնասվածքաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է

Այսօր Դանիել Իոաննիսյանը ձայնագրություն է հրապարակել և կից գրառմամբ հայտնել է, որ «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը պարտադրում է աշխատակիցներին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Սակայն ձայնագրության ամբողջական տարբերակը լսելիս պարզ է դառնում, որ պատգամավորի թեկնածուն միայն կոչ է անում մասնակցել ընտրություններին` նշելով և բացատրելով դրա կարևորությունը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդ որում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում` չորսից յոթ տարի ժամկետով: Հենց այս հոդվածում Մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների խախտում է գտել և որոշումն ուղարկել ՍԴ` պարզաբանման: Ժամեր առաջ ՀՔԾ-ն բերման է ենթարկել Արմեն Չարչյանին՝ ով մասնակցության կոչ է արել և նշել է, որ ինքը և ԲԿ-ի մյուս աշխատակիցներն աշխատում են Մայր աթոռին պատկանող հիվանդանոցում և Մայր աթոռը նույնպես կոչ է անում պարտադիր գնալ ընտրության: Ձայնագրությունը ներկայացնում ենք ստորև, որն ամբողջությամբ լսելու դեպքում հստակ է դառնում, որ Չարչյանը չի ուղղորդել քվեարել հենց իրենց դաշինքի օգտնի:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն