Կամ Դո՛ւք միտումնավոր հանցագործություն եք կատարում. իրավաբան

‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼ ՇՏԱՊ‼ գրել է իրավաբան Էմիլ Մարկոսյանը։


Haykuhi Geokchyan, 24 ժամ եմ տալիս, որպեսզի հերքեք Ձե՛ր ապատեղեկատվությունը, որը սուտ է և վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: Հակառակ դեպքում խոստանում եմ` օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու եք և’ իրավապահ մարմիններում, և’ դատական կարգով։

Նկարում պատկերված են <<Спутник V>> պատվաստանյութի հակացուցումները։ Պարզ գրված է, որ խորհուրդ չի տրվում և չի կարելի կիրառել չարորակ նորագոյացության ժամանակ։ Կամ Դուք բոլորովին անտեղյակ եք և չեք համապատասխանում Ձեր զբաղեցրած պաշտոնին, չունեք բավականին գիտելիքներ, կամ Դո՛ւք միտումնավոր հանցագործություն եք կատարում` վնասելով մարդկանց կյանքին ու առողջությանը։

24 ժամ եմ տալիս Ձեզ, որպեսզի ուշադիր ուսումնասիրեք բոլոր պատվաստանյութերի հակացուցումները, կողմնակի ազդեցությունները և այնուհետև նույն լրատվականով հերքեք ու ներողություն խնդրեք այն բազմաթիվ մարդկանցից, որոնց ապատեղեկացրել եք և ենթարկել վտանգի։ Մի ամբողջ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը և անգամ արտադրող ընկերությունները դեռ չեն կարողանում լիարժեք երաշխավորել բոլոր պատվաստանյութերի անվտանգ լինելու փաստը, իսկ Դո՛ւք Ձեզ իրավունք եք վերապահում ասել ու պնդել, թե անվնաս են։ Հիմա ժամը՝ 19։22, Ձեզ հատկացված 24 ժամը գնաց …  գրել է իրավաբանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն