Կարմիր Խաչն անցել է գործի. ՀՀ ԱՆ-ն պաշտոնապես հրավիրում է «Պատվաստումային փառատոնի»

ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր բոլորին հրավիրել է «Պատվաստումային փառատոնի», որը տեղի է ունենում Օպերայի և բալետիկ պետական ակադեմիական թատրոնի բակում։

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում մեկնարկել է VaccinaFest-ը։ Պատվաստումնային գործընթացն իրականացվում է Հայկական Կարմիր Խաչի կողմից։

Հրապարակում տեղակայված է շտապօգնության մի քանի մեքենա։ Մեքենաների դիմաց հերթ են կանգնել տարբեր տարիքի քաղաքացիներ։ Կարմիր Խաչի աշխատակիցներն ու կամավորները Օպերայի հրապարակի և շրջակա տարածքներում քաղաքացիներին են բաժանում բուկլետներ, իրականացնում են պատվաստումային անթաքույց քարոզչություն։

«Փաստարկ» լրատվականը հարցում է հղել ՀՀ ԱՆ` պարզելու համար, թե որքան դրամական միջոցներ են ուղղվել Հայկական Կարմիր Խաչին` այսօրվա «ՓԱՌԱՏՈՆԸ» կազմակերպելու համար։ Հարցման պատասխանը ստանալուն պես, այն կհրապարակվի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն