ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ.

Հարգելի՛ հայրենակիցներ,
✅«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ: Ստորագրահավաքը սկսում ենք այսօրվանից և ավարտելու ենք 2021թ. հոկտեմբերի 7-ին: Այն հայրենակիցները, ովքեր պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, azatkamq@gmail.com):
✅ Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով , (2) azatkamq@gmail.com էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ» անվանումով:
✅ Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը:
‼ Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝
1. Հանրագրի ստորագրություններ — Ստորագրահավաք
28.09.2021թ.-07.10.2021
2. Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում — Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ.
3. Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին — Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ.
4. Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում — Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ
5. Հանրային իրազեկում — Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ
6. Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով — Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ.
‼ Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն