Կենդանիները անկումը միայն 5 օր առաջ է դադարել. որն է եղել նրանց անկման պատճառը

Մոտ 2 ամիս է տարբեր աղբյուրերից ահազանգում են, որ հանրապետության տարբեր վայրերում խոշոր եղջերավոր կենդանիների վարակվածության և անկման դեպքեր ն արձանագրվում։ Անգամ խոսվեց դրա արդյունքում մսի գնի թանկացման մասին։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը դեպքերին արձագանքել է, լրացուցիչ ստուգումներ է անցկացրել, ժամանակավորապես` արգելքներ սահմանել։ ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ նման դեպքեր գրանցվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում և Շիրակի մարզի Իսահակյան համայնքում, որտեղ հիվանդ մսի հիմնական ծավալն էր հայտնաբերվել:

— Անասնաբույժը պատշաճ կարգով ստացել էր պատվաստանյութը, բայց չէր ներարկել,- ասում է Հարությունյանը,-  թե ինչու, չգիտենք։ Բայց այդ դեպքի բացհայտումից երկու օր անց նա ինքնասպան եղավ։ Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր 6 գլուխ խոշոր և 6 գլուխ մանր եղջերավոր հիվանդ անասուն։ Իսահակյան համայնքում՝ մորթված 200 կգ միս և էլի 6 գլուխ անասուն։ Ամբողջը ոչնչացվել է»,- ասաց Հարությունյանը։

Իսահակյան համայնքի ղեկավար Արտավազդ Արսենյանը “Փաստարկ” լրատվականին փոխանցեց, որ եթե ոչ 100%-ով, ապա գոնե անասունների մեծամասնությունը եղել է պատվաստված։ Ինքը կարծում է, որ կենդանիները, խոտ չլինելու պատճառով կերել են արմատները, որի հետ էլ` հող։ Իսկ հայտնի է, որ սիբիրախտի հարուցիչները հողում կարող են նալ սպորավորված վիճակում շուրջ 100 տարի։ Ըստ համայնքի ղեկավարի կարծիքի վարակումը հենց այդ ճանապարհով է տեղի ունեցել։

«Փաստարկ» լրատվականի ճշտող հարցին Արսենյանը պատասխանեց, որ իրենց համայնքում կենդանիների անկումը տևել է 9 օր և միայն 5 օր առաջ է դադարել։

ՍԱՏՄ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն էլ հավելեց, որ մշտադիտարկում են իրականացրել Գում, Խորենացի շուկաներում։ Դրանք հիմանական շուկաներն են, որտեղ կարող է հայտնվել վարակված կենդանու միսը։ Վարակվածության պատճառը հողային ինֆեկցիան է, որն ի հայտ է գալիս երաշտի ժամանակ, վարակը հողի մեջ մնում է 100-150 տարի,- տեղեկացնում է Հարությունյանը։

ՍԱՏՄ-ն բնակիչներին տեղեկացնում է, որ իրավիճակը լիարժեք վերահսկելի է և վարակված միս այս պահին չկա, իսկ լինելու դեպքում էլ այն սպառողին չի հասել և չի հասնի։

Հուսանք։

 

 

Թողնել մեկնաբանություն