Կհատվի 10 հա անտառ` դահուկային համալիրի կառուցման համար

Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, ըստ որի նախատեսվում է Արագածոտնի մարզում 2080 հա տարածքի վրա կառուցել Լեռնային հանգստավայր՝ դահուկային սպորտի համալիր, որն իր մեջ ներառելու է նաև խաղատուն։ Համալիրի կառուցումը կարժենա 30 մլրդ դրամ։ Ներդրողն առաջարկում է 50 %-ը՝ 15 մլրդ դրամը, իսկ մյուս կեսի բեռն, ըստ Էկոնոմիկայի նախարարի ժպ  Վահան Քերոբյանի, պետք ընկնի մասնավոր սեկտորի վրա։

Ըստ ներդրումային ծրագրի նախնական հաշվարկի` ծրագրի մեկարկին կստեղծվի 250 աշխատատեղ, իսկ ավարտին՝ 1500։ Համալիրի կառուցման համար կհատվի 10 հա անտառ։ Ըստ նախական հաշվարկի համալիրի կառուցումը ՀՀ ՀՆԱ-ն կավելացնի 0, 2% կայուն տնտեսական աճով։ Պետությունը ևս ներդումային պարտավորություն կունենեա՝ կառուցել ավտոճանապարհ և կայանատեղի։ Նախագծի իրականացումը, ըստ էկոնոմիկայի նախարարի, տարեկան մեր երկիր կբերի 500 000 զբոսաշրջիկ։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտերի տվյալների, 2016-2020 թվականները միջինում ՀՀ է ժամանաել 1 335 162 զբոսաշրջիկ։ 2016թ-ին՝ 1 259 657, 2017թ՝ 1 494 779, 2018թ՝ 1 651 782, 2019թ՝ 1 894 377, 2020թ՝ 375 216 զբոսաշրջիկ։ Ծրագրով կանխատեսվում է, որ օրական այդ համալիրից օգտվելու է 6000 մարդ։

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հարց է հնչեցնում՝ «Քանի օդանավ պետք է գա, որ 500 000 զբոսաշրջիկ բերի»։ Տնտեսագետի կարծիքով նախագծի հաշվարկները բարի ցանկություններ են։ «ՀՆԱ-ի 0,2 % ա՞ճ։ Դե եթե կարողանան այդքան ներդրում բերել, հնարավոր է, որ ստացվի։ Խոսքը մոտ 26 միլիոնի մասին է։ Այն բիզնես նախագիծ է, ես մանրամասներին չեմ տիրապետում, զերծ կմնամ քննարկելուց»,- նշեց տնտեսագետը։ Իրապես կասկածելի հաշվարկներ են հատկապես այն դեպքում, երբ թշնամու վերահսկողության տակ է Արցախի 75 %-ը, Սյունիքի որոշակի մասը։ Տարբեր երկրիներ, ընդ որում գերտերություններ, իրենց քաղաքացիներին հորդորում են չայցելել Արցախ և Սյունիք, քանի որ այդ վայրերն անվտանգ չեն։ Ստացվում զբոսաշրջային հոսքերի մեծ մասը սահմանափակվել է, բայց 500 000-ով ավելանալո՞ւ է, իսկ տուրիզի 319% աճն արդեն գերազանցե՞լ ենք։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն