Կողմնակի երևույթները կորոնավիրուսի պատվաստումից հետո. երբ կանչել շտապօգնություն

Աշխարհում կան բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում նաև մահացու։ Բայց չգիտես ինչու ողջ աշխարհը կենտրոնացել է միայն մեկ հիվանության վրա, որը պայմանականորեն անվանենք Covid-19։

Առավել տարօրինակ է, որ այս հիվանդության բուժման համար կիրառվեցին իմունոդեպրեսանտներ, որոնք սակայն հակացուցված են ցանկացած ինֆեկցիոն հիվանդության պարագայում։ Ակտիվորեն առաջ է տարվում պատվաստումների «կարևորության, անհրաժեշտության և անփոխարինելի լինելու» թեզը։

Կյանքը ցույց է տվել, որ դեռևս կլինիկական փորձարկումների փուլում գտնվող այս պատվաստանյութերից կարող են առաջանալ կողմնակի երևույթներ։ Նկարագրվում են մահվան դեպքեր, որի պատճառով բազմաթիվ երկրներ հրաժարվում են այս կամ այն պատվաստանյութից։

Պատվաստանյութի կիրառման կողմնակիցները հորդորում են պատվաստվելուց հետո առաջացած մարմնի ցավից չանհանգստանալ։ Նրանք դա համարում են նորմալ` նշելով, թե այդպիսով մարմինն արձագանքում է պատվաստանյութին։

Ինչպես ցանկացած պատվաստանյութ, Covid-19 պատվաստանյութերը նույնպես կարող են կողմնակի բարդություններ առաջացնել:

«Փաստարկ» լրատվականը ներկայացնում է COVID-19 պատվաստանյութից գրանցված հաճախ հանդիպող կողմնակի երևույթները.

Թեթև և միջին ծանրության կողմնակի երևույթներն են.

  • ցավ ներարկման տեղում
  • ջերմություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում
  • հոգնածություն
  • գլխացավ
  • մկանային ցավ
  • սարսուռ
  • փորլուծություն

Կորոնավիրուսի պատվաստումից հետո հազվագյուտ կողմնակի բարդություններն են.

Հազվագյուտ դեպքերում կարող են առաջանալ ավելի լուրջ կողմնակի բարդություններ, որոնք պահանջում են բժշկական ուշադրություն, ինչպիսիք են սուր ալերգիկ ռեակցիաները, անաֆիլակտիկ շոկը:

Ալերգիայի նշաններն են.

  • ծանր շնչառություն
  • դեմքի կամ կոկորդի այտուց
  • սրտի թրթիռներ
  • ցան ամբողջ մարմնում
  • գլխապտույտ կամ թուլություն

Եթե ​​նախկինում ալերգիկ ռեակցիաներ եք ունեցել, ապա  այդ մասին տեղեկացրեք Ձեր բժշկին։ Ձեզ պետք է առաջարկեն հրաժարվել պատվաստումներից:

Պատվաստումից հետո անհրաժեշտ է, որ անձը 15-30 րոպե մնա բժշկական հաստատությունում` հսկողության նպատակով։

Ե՞րբ պետք է շտապօգնություն կանչեք:

Անմիջապես, եթե պատվաստումից հետո.

  • դուք դժվարանում եք շնչել
  • ունեք կրծքավանդակի ցավ կամ սեղմվածության զգացում
  • կա շարժունակության կորուստ կամ խոսքի խանգարում:

Անհրաժեշտ է նաև շտապօգնություն կանչել, եթե ունեք.

  • գլխացավը չի վերանում (նույնիսկ ցավազրկողներից հետո), ուժեղանում է պառկած վիճակում կամ առաջ թեքվելիս
  • առկա է տեսողության վատթարացում
  • առաջացել է քնկոտություն
  • առաջացել է ցան, որը նման է կապտուկների
  • առաջացել է որովայնի մշտական ​​ցավ:

Առողջ եղեք։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն