Կորոնավիրուսի «Դելտա» շտամը հայտնաբերվել է 132 երկրում

ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ COVID-19 առաջացնող վիրուսը հայտնաբերումից ի վեր ենթարկվել է բազմակի մուտացիաների և շարունակում է փոփոխվել։
Այսպիսով, առաջացել է վիրուսի 4 տարատեսակ, որոնք անհանգստություն են առաջացնում։ Եվ դեռ ավելի շատ տարատեսակներ են առաջանալու` հայտնել է Գեբրեյսուսը` Ժնևում կայացած բրիֆինգի ժամանակ։

Նրա խոսքերով, վերջին շրջանում հիվանդացության աճը պայմանավորված է «դելտա» շտամով։

«Անցած շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ն հայտնել է COVID-19-ի ևս 4 մլն դեպքի մասին։ Վարակվածների ընդհանուր թիվը շուտով կգերազանցի 200 մլն-ը»,- հավելեց ԱՀԿ նախագահը:

Ավելի վաղ «դելտա» շտամը հայտնաբերվել էր 20 երկրում և տարածքներում, իսկ այսօր այդ թիվը հասել է 132-ի։

 

 

Թողնել մեկնաբանություն