Կրթության նախարարության աշխատակիցներն ի վիճակի չեն եղել հասկանալ բանավոր պահանջը

ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանայանը նախարարությունում դրես — կոդ է սահմանել: Ըստ հրամանի՝

Տղամարդիկ աշխատանքի պետք է ներկայանան դասական (գործնական) ոճի կոստյումով, բաց կամ մուգ երանգի վերնաշապիկով և փողկապով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, սպորտային կոշիկներով, ոչ պատշաճ սանրվածքով:

Կանայք աշխատանքի պետք է ներկայանան դասական ոճի, մեղմ երանգի հագուստով: Չեն կարող ներկայանալ մարզական, երեկոյան, տոնական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, չափից ավելի կարճ կամ թափանցող զգեստներով, պատռվածքներով ջինսե տաբատներով, ճչացող դիմահարդարմամբ, զարդերով, ոչ պատշաճ սանրվածքով:

Այցելուները նույնպես պետք է ենթարկվեն այս կանոններին։

Ստացվում, որ նախարարությունում աշխատող տղամարդիկ անկախ եղանակային պայմաններից միշտ պետք է կրեն կոստյում և փողկապ, հագնեն այդքան անհարմար, խանութների նոր տեսականուց դուրս մնացած դասական կոշիկները, որովհետև ներկայումս խանութներում վաճառվող նորաոճ կոշիկների մեծ մասը սպարտային ոճի է:

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ ասել է «ոչ պատշաճ սանրվածք»: Նկատի ունեն երկար մազեր՞ը, թե՞ …

Կանայնք չեն կարող ներկայանալ կարճ և խայտաբղետ զգեստներով, սպորտային հագնվել նույնպես չեն կարող: Եթե պատերացնում ենք, թե ինչ պետք հագնեն կանայք, որ համահունչ լինի պահանջների և էսթետիկ տեսքին ՝ էլի մնում են դասկան ոճն ու բարձրակրունկները: Եթե նախարարության աշխատակիցների մասով սա կարող ենք ինչ-որ կերպ հասկանալ, ապա այցելուների մասով հարց է առաջանում:

Եթե օրինակ մարզային գրադանավարը գալիս է նախարարություն և տղյակ չէ թե ինչպես են փողկապ կապում և երբևէ չի ունեցել փողկապ` ներս չե՞ն թողնելու: Կամ վերաշակիը բոթասների հետ համադրած անձը ինչ-որ հարցով սպորտի փոխնախարարին է ցանկանում դիմել, ներս չի մտնելո՞ւ:

Այս և նման մի քանի հարցեր ուղղեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գևորգ Մելիքբեկյանին, ով ասաց. «Սովարական դրես- կոդ է, դա ընդունված է ինչպես ՀՀ այլ նախարարություններում, այնպես էլ այլ երկրներում: Ծայրահեղացնելու կարիք բնավ չկա: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ շորտերով գան նախարարություն։ Դա բնական չէ։ Փորձեք ասենք շորտով գնալ ՊՆ` տեսեք Ձեզ ներս կթողնեն: Եթե նորմալ հագնված գան ոչ ոք չի արգելելու ներս մտնել: Եթե վերնաշապիկով եք, նորմալ հագնված և ասենք բոթասներով կարող եք ներս մտնել: Ծայահեղացնելու կարիք չկա»:

Անշուշտ նախարարի այս հրամանը դրական է դիտարկվում։ Սակայն, ստիպում է մտածել, որ մինչ այս նախարարության որոշ աշխատակիցներ աշխատանքի են գնացել ոչ պատշաճ հագնված, թափանցիկ կամ ճղած հագուստով, անհաստականալի սանրվածքով և զարդերով պարուրված։ Հավանաբար, մեր սերունդների կրթության համար պատասխանատու այս կառույցի աշխատակիցներն ի վիճակի չեն եղել հասկանալ բանավոր պահանջը, ինչը և նախարարին դրդել է արձակել գրավոր հրովարտակ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն