Կրճատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է կրճատել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր։

Ազգային ժողովի նիստում «ՀՀ քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, ձեռնպահ՝ 24-ը։

Նախագծով նաև առաջարկվում է Հայաստանում մշտապես բնակվող և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող չափահաս երեխաներ ունեցող անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք՝ առանց ՀՀ-ում 3 տարի մշտական ​​բնակության և հայերենով հաղորդակցվելու հնարավորության:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն