ԿՍՏԱՆԱ՞ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԹԵ՞ ՈՉ. ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Օրերս Վարդան Ղուկասյանն անրադարձավ,մեր պաշտպանյալ՝ գեղանկարիչ Արտյոմ Ղազարյանի պատմությանը: Արտյոմ Ղազարյանը ծնվել է 1978թ-ին ՀՀ Սևան քաղաքում, հայրը և մայրը հայեր են, մայրը ՀՀ քաղաքացի: 1992թ-ին տեղափոխվում են Վրաստան: 1998թ-ին Արտյոմ Ղազարյանը, պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, ստանում է նաև Վրաստանի քաղաքացիություն:
19 տարի առաջ, 2002թ-ին, Վրաստանի Հանրապետությունում ազգամիջյան կոնֆլիկտի պատճառով Արտյոմ Ղազարյանը դանակահարում է ազգությամբ ադրբեջանցի մի Վրաստանի քաղաքացու և հենց դեպքի օրը, հատելով Հայ Վրացական սահմանը, ապաստանում է Հայաստանում:
Այստեղ ապրելով և արարելով` Արտյոմ Ղազարյանը դարձել է միջազգայնորեն հանրահայտ գեղանկարիչ, մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային ցուցահանդեսների, ստացել բազմաթիվ հեղինակավոր անձանցից և միջազգային կազմակերպություններից պատվոգրեր, շքանշաններ և շնորհակալագրեր: Արտյոմ Ղազարյանն ամուսնացած է, ունի երկու երեխա, կինը և երեխաները ՀՀ քաղաքացիներ են: Կինը միջազգային ճանաչում ունեցող բժիշկ է:
Թվում էր, թե Արտյոմի կյանքը դասավորվել է, նա ապրում, արարում և հայանպաստ գործունեություն է ծավալում իր հայրենիքում և ոչինչ չէր կարող մթագնել նրա ապագան:
Սակայն, 2018թ-ին Արտյոմ Ղազարյանի ապագան անսպասելի եկավ իշխանության: Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց իշխանությունը հանձնել հայերին ատող թրքասերներին, որոնց համար հանուն թուրքի հային պատժելը դա սրբության սրբոց է։ Ավելին, չար լեզուներն ասում են, որ քայլոների մեջ մի նախապաշտանմունք կա, որքան շատ վնաս պատճառես հային, այնքան մեծ է շանսդ դրախտ ընկնելու:
Եվ այսպես, 2018թ-ին, թրքասերները գալով իշխանության, անմիջապես ձեռնամուխ են լինում իրենց տերերի՝ թուրքերի վրեժը լուծելու սուրբ գործին, և, ԱՆ Նախարար Ռուստամ Բադասյանի ցուցումով ձերբակալելով Արտյոմ Ղազարյանին, փորձում են նրան արտահանձնել: Հային` թուրքին հանձնելու գործընթացին խոչընդոտում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Վերջինս մերժում է Արտյոմ Ղազարյանի հանձնումը և ազատում կալանքից՝ մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Այս դեպքերից հետո Արտյոմ Ղազարյանը ստանում է ՀՀ-ում կացության իրավունք և դիմում է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի առաջարկությամբ ՀՀ Նախագահը մերժում է Արտյոմ Ղազարյանի քաղաքացիության շնորհումը:
Որից հետո թրքասերներն, իրենց ադրբեջանցի եղբոր վրեժը լուծելու համար, կրկին ձերբակալում են Արտյոմ Ղազարյանին և կրկին փորձում են հանձնել: Այս անգամ Հային` թուրքին հանձնելու գործընթացը կանգնեցնում է դատավոր Արման Հովհաննիսյանը, կրկին մերժելով հանձնումը, կրկին վկայակոչելով մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը:
Սակայն թրքասերները չեն հանգստանում, ի՞նչպես կարող է Հայաստանում, իրենց իշխանության ժամանակ, ազատ ապրել մի մարդ, ով երբևիցէ ձեռք է բարձրացրել թուրքի վրա:
Դատավոր Արման Հովհաննիսյանի վճիռը բեկանում են, նրան փորձում են Հային` թուրքին չհանձնելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության և ստանում են արդեն նոր դատարանի համաձայնությունը Արտյոմ Ղազարյանին հանձնելու վերաբերյալ:
Արտյոմ Ղազարյանը, դիմելով ՀՀ Միգրացիայի ծառայություն, դառնում է ՀՀ փախստականի կարգավիճակ հայցող: Միգրացիայի ծառայությունը նույն օրը ծանուցում է ՀՀ պատկան մարմիններին, այդ թվում նաև Արդարադատության Նախարարությանը, որ Արտյոմ Ղազարյանի հանձնման հետ կապված բոլոր գործնթացները կասեցնեն մինչև վերջինիս փախստականի կարգավիճակի հարցի լուծումը:
Սակայն, նոյեմբերի 9-ի Մոսկվայում տեղի ունենալիք բանակցություններին ընդառաջ, թրքասերները հավանաբար ցանկանում են նվեր մատուցել Ալիևին և կրկին ձերբակալելով Արտյոմ Ղազարյանին կրկին փորձում են հանձնել նրան:
Այս անգամ Հային` թուրքին հանձնելու գործընթացը հաջողվեց կանխել արդեն մեր միջամտությամբ:
Այժմ նախագահի հրամանը Արտյոմ Ղազարյանի քաղաքացիությունը չվերականգնելու մասով բողոքարկվել է ՀՀ Վարչական դատարան:
Իսկ այժմ տեսնենք, թե ում քաղաքացիության վերականգնումն է վարչապետի աթոռը զբաղեցնողի առաջարկությամբ մերժել ՀՀ Նախագահը, հիմքում դնելով, որ վերջինս վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը` նշելով միայն Արտյոմ Ղազարյանի պարգևներն ու շնորհակալագրերը:
Այսպես՝ Արտյոմ Ղազարյանը ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր՝ 2005թ Փարաջանովի տուն թանգարանից, 2011թ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամից, 2019թ Ժամանակակից արվեստի թանգարանից, 2015թ Ցեղասպանության Հարյուրամյակի կապակցությամբ ՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահի, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի` Պատասխան 100 տարի անց ծրագրի կողմից, 2005թ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի և կնոջ Դոննա Էվանսի կողմից, շնորհակալագիր, 2020թ-ին պատվոգիր և շքանշան Էրեբունի թանգարանի կողմից:
Արտյոմ Ղազարյանի աշխատանքները ցուցադրվել, իսկ դրանց մասին հրապարակումները ներկայացվել են բազմաթիվ միջազգային և տեղական ցուցահանդեսներում և ամսագրերում:
Այսպես՝ 2005թ Արամե Պատկերասրահ, էջ 46-47, 2007թ Թիֆլիսահայ նկարիչների ցուցահանդես էջ 17, 2007թ ԱրտՖեսթիվալ, Հենրիկ Իգիթյանի և Առնոլդ Շվարցնեգեռի հովանավորությամբ էջ 58, 2007թ Նորաշեն ամսագիր էջ 31, 2010թ ԱրտԽիդի վիրահայ նկարիչների ցուցահանդես , էջ 42-43, 2010թ Միասին լինել՝ վիրահայ նկարիչների ցուցահանդես, էջ 23, 2011թ Ֆրիտյոֆ Նանսենի անվան ցուցահանդես էջ 63, 2011թ Գարեգին Նժդեհ 125 ամյակ, ցուցահանդես էջ 30, 2012թ Հայրենիքիս Կանչով ցուցահանդես՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանավորությամբ, էջ 10-11, 2012թ Մեսրոպ Մաշտոցի ցուցահանդես, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, էջ 58, 2015թ Պատասխան 100 տարի անց, գիրք էջ 198-199, 2014թ Անձնական Կատալոգ՝ Արտեմի գեղանկարչությունը, 2015թ Հայ Նկարիչների Վենետիկը կատալոգ՝ էջ 79, 2019թ ԱրտԷքսպո ցուցահանդես էջ 25-26, 2018թ ՆյուզԹայմ Լոնդոնյան ամսագիր էջ 15, 2013թ Արարատ ամսագիր էջ 76-78, 2019թ Անհատական ցուցահանդես:
Եվ այս մարդուն վարչապետի աթոռը զբաղեցնողը համարում է սպառնալիք ՀՀ անվտանգությանը:
Համացանցում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Հունգարիայում Հայ Սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը ցանկանում է եկող տարի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, իհարկե եթե մինչ այդ նման պետություն կլինի և պարտադիր պայման է դրել, որ օդանավակայանում իրեն դիմավորի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը:
Հիմա հարցս վարչապետի աթոռը զբաղեցնողին, գնալու՞ ես անձամբ Ռամիլ Սաֆարովին դիմավորելու թե՞ ոչ, առաջարկելու՞ ես ՀՀ Նախագահին Ռամիլ Սաֆարովին ՀՀ քաղաքացիություն շնորհել թե՞ ոչ, Ռամիլ Սաֆարովը ՀՀ անվտանգությանը սպառնում է թե՞ ոչ:
Կարծում եմ պատասխանն ակնհայտ է, ՀՀ-ում կա ապագա, միայն ՀՀ քաղաքացի Ռամիլ Սաֆարովի համար:
Արտակ Գալստյան
Հայոց Հայրենիք
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն