Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Այն սահմանում է 1991-1994, 2016 և 2020 թվականներին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զավթված հողերի իրավական կարգավիճակը։

Պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ այս օրենքը սահմանում է պետության քաղաքական դիրքորոշումը, հստակեցնում է Ադրբեջանի պատասխանատվությունը, կարգավորում տնտեսական հարաբերությունները։

Այժմ օտարերկրացիները պետք է Ստեփանակերտից թույլտվություն ստանան Ադրբեջանի կողմից օկուպցված տարածքներ մուտք գործելու, հումանիտար առաքելություններ իրականացնելու համար, առնվազն այդ մասին տեղեկացնեն Արցախի իշխանություններին, ասել է Արտակ Բեգլարյանը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն