ԼԳԲՏ-ականը տպավորված է Բաբաջանյանի «գունագեղ եւ կրքոտ» ելույթից։ Նա այցելել է Եռաբլուր. Iravunk.am

Iravunk-ը գրում է.

ԼԳԲՏ հայտնի ակտիվիստ, ամերիկացի լրագրող ՎԻԿ ՋԵՐԱՄԻՆ այս օրերին «հատուկ առաքելությամբ» գտնվում էր Հայաստանում: Պարզվում է` The Blunt Post ռադիոհաղորդման հաղորդավար ու պրոդյուսեր, խմբագիր ու հրատարակիչ ԼԳԲՏ-ականը ո՛չ ավել, ո՛չ պակաս որոշել է «Հայրենիք» վերնագրով փաստագրական-գեղարվեստական ֆիլմ նկարահանել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին:

Հատկանշական է այն, որ պետական պաշտոնյաներից վերջինիս ֆիլմի մաս են կազմել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ Սինանյանը դեռ Գլենդելի քաղաքապետ աշխատած տարիներին մասնակցում էր ԼԳԲՏ շքերթների, գուցե հենց այդ «փարթիներից» մեկի ժամանակ էլ ծանոթացել է Ջերամիի հետ, իսկ Մարուքյանի եւ ԼԳԲՏ-ականի ծանոթության մասին որեւէ մանրամասներ հայտնի չեն` բացի նրանց համատեղ լուսանկարներից Ծիծեռնակաբերդում: Ի դեպ, Ջերամին լուսանկար ունի նաեւ ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանի հետ: Նրա մասին սոցցանցում գրել է, թե տպավորված է Բաբաջանյանի «գունագեղ եւ կրքոտ» ելույթից: Ինչեւէ, առավել մտահոգիչ է ոչ թե այն, թե ինչ հարաբերությունների մեջ են Սինանյանը, Մարուքյանն ու Բաբաջանյանը ԼԳԲՏ-ականի հետ, այլ այն, որ այսպիսի կենսագրությամբ մարդը հայտնվել է Եռաբլուրում ու նաեւ հարցազրույցներ է վերցրել ողջ մնացած պատերազմի մասնակիցներից: Իսկ երկնագույն, թե այլ երանգ կունենա նրա նկարահանած ֆիլմը, սա հարցերի հարցն է: Ու այս ամենի մեջ միակ մխիթարող հանգամանքն այն է, որ հայկական հիմնադրամներն ու կազմակերպությունները մերժել են ֆինանսավորել վերջինիս նկարահանած ֆիլմի լուսընծայնմանը, ինչի վերաբերյալ Ջերամին մուննաթ է եկել համացանցում` մեկնելուց առաջ:

Նա մասնավորապես գրել է. «Բավակա՛ն է, նրանք անկարող են անգամ մի քանի նամակի պատասխանել: 

Ես միամիտ էի` մտածելով, որ նրանք անտեսելու են իմ սեռական կողմնորոշումը` հանուն շատ ավելի կարեւոր հարցի»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն