LIVE. Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության որոշումը. «Պատիվ ունեմ»-ը լքեց դահլիճը, «Հայաստանը»` մնաց, հարցեր ունի տալու

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել` օգոստոսի 24-ին ՀՀ Կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում իր ծրագիրը։ Ծրագիրը հենց Փաշինյանն էլ ներկայացնում է։

Վարման կարգով ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ասաց, որ իրենց խմբակցությունը, ի նշան բողոքի, լքում է նիստերի դահլիճը:

«Հայաստան» խմբակցությունից էլ նախ ելույթ ունենացավ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով խոսեց իրենց պատգամավոր ընկերների հանդեպ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին` պահանջելով, որ ԱԺ գա դատախազն ու բացատրություն տա:

Իսկ ահա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կմնա և հարցեր կտա` կառավարության ծրագրում ներկայացված կեղծիքները բացահայտելու և բարձաձայնելու համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն