Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:
Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից, որտեց նա գրել է. «Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը»։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 17:00-20:00-ն` Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում։