ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ժամը 12-ին անցկացնում են արտակարգ նիստ՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ժամը 12-ին անցկացնում է արտակարգ նիստ՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Այդ մասին տեղեկացնում են Reuters և ТАСС տեղեկատվական գործակալությունները։ Մայիսի 11-ին պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հասավ իր գագաթնակետին․ խոշոր մարտական գործողություններ են իրականացվել մասնավորապես՝ խոշոր քաղաքներում։

Իսրայելական կործանիչների հարձակման հետևանքով մայիսի 11-ին ոչնչացվել են Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման հետախուզական համակարգի գլխավոր դեմքերը։ Այդ մասին Twitter-ի ցանցում տեղեկացնում է Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը։ Զոհվել են ռազմական հետախուզության վարչության պետ Հասան Քեոջին և նրա տեղակալը՝Վալի Իսսեն։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Իսրայելը հավաքագրել է 5 հազար պահեստայինների և իրականացրել է մարտական խոշոր գործողություններ՝պաղեստինցիների դեմ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն