ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պնդում է պաղեստինցիներին օգնություն հասցնելու անհրաժեշտությունը

ՄԱԿի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ լիովին պահպանել հրադադարի կարգը։

— Անվտանգության խորհրդի անդամները ողջունել են հրադադարի վերաբերյալ հայտարարությունը և այդ հարցում ճանաչել են Եգիպտոսի, Իսրայելի և Պաղեստինի, միջազգային քառյակի և միջազգային մյուս գործընկերնեի դերը։ Անվտանգության խորհուրդը կոչ է արել պահպանել հրադադարը,- ասվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մամուլի ասուլիսում։

Հայտարարության մեջ ընդգծվել է պաղեստինցիներին օգնություն հասցնելու կարևորությունը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն