ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչները կմնան Աֆղանստանում՝ ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո

ՄԱԿ-ի ներկայացուցիչները կշարունակեն աշխատանքն Աֆղանստանում՝ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Էրի Կանեկոն։

«ՄԱԿ-ը մտադիր չէ հեռանալ Աֆղանստանից: Մեր առաքելությունը մնում է այս երկրում»,- ասել է նա: Կանեկոյի խոսքով՝ ՄԱԿ-ը ձեռնարկում է միջոցներ՝ առաքելության աշխատակիցների անվտանգության ապահովման համար։ Նախնական տվյալներով, հուլիսի 16-ից սկսած՝ թալիբների և կառավարական զորքերի մարտական գործողությունների հետևանքով տուժել է ավելի քան 200 մարդ։

 

Թողնել մեկնաբանություն