Մանրամասներ Շուշիի կրակոցներից

Շուշիի մոտակայքում հնչած կրակոցներից հետո մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,-  գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն