«Մարիանա Մխիթարյան՝ ռուսական թատրոնի տնօրեն և Արայիկ Խզմալյան՝ ԿԳՍՄ փոխնախար, թերևս սրանք են պատասխան տալու օրենքի առաջ. կներե՞մ, չեմ կարծում».Վահրամ Սահակյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարիանա Մխիթարյան՝ ռուսական թատրոնի տնօրեն և Արայիկ Խզմալյան՝ ԿԳՍՄ փոխնախար։ Թերևս սրանք են պատասխան տալու օրենքի և Սահմանադրության առաջ։ Գործն ընթանում է։ Կներե՞մ։ Չեմ կարծում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիսատեսների կողմից դիտված, սիրված և մեծ հաջողությամբ ընդունված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ապրիլի 19 և 20-ին կայանալիք ներկայացումները չեղարկելու նպատակով Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյանին զանգահարել և սպառնացել էին։ Ենթադրաբար,  դա արել էին ռուսական թատրոնին վերադաս գերատեսչությունից։ Այս մասին նույնպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր թատերագիր Վահրամ Սահակյանը. «Դա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ Այդ առիթով, ես նամակներ եմ ուղարկել նախարարին եւ նրա տեղակալներին, որպեսզի նրանք պատասխանեն, թե կոնկրետ իրենցից ո՞վ է դա արել՝ Վահրամ Դումանյան, Արայիկ Խզմալյան, Արթուր Մարտիրոսյան, Ժաննա Անդրեասյան, Կարեն Գիլոյան,Կարեն Թռչունյան։

Եթե մեկ ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չստացա՝ ուրեմն այս խայտառակության համար պատասխանատու են վերը նշված անձինք կամ անձանցից մեկը։

Հիշեցնում եմ, որ ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե Ստալինյան ռեժիմի օրոք և ոչ էլ Հյուսիսային Կորեայում։ Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում՝ չեղարկվել է հայրենասիրական ներկայացում։

Մինչեւ դատական գործընթաց սկսելը՝ ես այս ամենի մասին տեղյակ կպատեմ այսօր՝ հեռուստատեսային ալիքներով և համացանցով։ Բացի մեր փաստաբաններից՝ գործին կցվում են նաև երկու ֆրանսիացի փաստաբաններ։

Արա Խզմալյան, որը չի պատասխանում զանգերին։

Թատրոնի տնօրեն Մարիանա Մխիթարյան՝ նա ստանալով զանգ՝ չեղարկել է ներկայացումը, դրանով վնասել հազարավոր հանդիսատեսների։

Ժամը 14-ին կրկին կմանրամասնեմ իրավիճակը»,- գրել էր Վահրամ Սահակյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն