Մարսի գաղութացումը կփոխի մարդու ԴՆԹ –ն․գիտնականներ

Գիտնականներն հայտարարել են, որ Մարսի գաղութացումը հնարավոր չէ՝ առանց գենային ինժեներիայի:

Գիտնականները նշել են, որ ճառագայթման ազդեցության և այլ վտանգների պատճառով մարդիկ չեն կարողանա գաղութ հիմնել Մարսի վրա: Փորձագետների կարծիքով ՝ մարդու օրգանիզմը չի կարող դիմանալ դրան: Այդ իսկ պատճառով, Կարմիր մոլորակի վրա գաղութ ստեղծելու համար ստիպված կլինեն օգտագործել գենային ինժեներիան: Առնվազն մարդկանց ԴՆԹ -ն պետք է փոխվի այնպես, որ նրանք ստիպված չլինեն պարբերաբար վերադառնալ Երկիր` ինչպես դա տեղի է ունենում Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացների դեպքում:

Ինչպես պատմել է ԱՄՆ -ի Հյուսթոնի Լուսնային և մոլորակային ինստիտուտի աստղաբիոլոգ և գեոմիկրոկենսաբան Քենդա Լինչը, առանց ԴՆԹ -ն փոխելու՝ մարդիկ չեն կարողանա ապրել Մարսի վրա, կազմել ընտանիքներ և ունենալ երեխաներ:

Հատկանշական է, որ գիտնականները արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Մինչ այժմ թեստերը անցկացվում են միայն մարդկային նյութի առանձին բջիջների և ամենապրիմիտիվ կենդանիների վրա: Օրինակ, գիտնականներին հաջողվեց մարդու բջջի մեջ մտցնել դանդաղընթացիկի ԴՆԹ:

Նույն աղբյուրը նաև հաղորդել է, որ NASA- ն տարօրինակ ժայռեր է հայտնաբերել Մարսի վրա: Բացի այդ, նրանք գրել էինք, որ Մարսի վրա հայտնաբերվել են լայնածավալ աղետի հետքեր:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն