Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և չի ենթարկվում ճնշումների

ՀՀ Առողջապահության նախարարությունն անդրադարձել է «Փաստարկ» լրատվականի հրապարակմանը և «տեղեկացրել», որ իրենք չունեն մաթեմատիկոսի կարիք։

Նախարարության հրապարակած տեքստում նշվում է, որ մեր հաշվարկած 1226 դեպքը, ուշադիր դիտելու դեպքում, կարելի է գտնել այլ հիվանդություններից մահացած, սակայն COVID դրական պատասխան ունեցող անձանց ցանկում։

Մենք ուշադիր դիտեցինք ու գտանք այդ թիվն այնտեղ։

Սակայն, այս հանգամանքն առաջ բերեց նոր հարց։

Նախարարության հոկտեմբերի 8-ի հայտարարության մեջ (որին անդրադարձել էինք նախորդ հրապարակման մեջ) նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ։

Այստեղից հասկանալի չէ, արդյո՞ք այս թվի մեջ ներառված են այլ հիվանդությունների կապակցությամբ բուժվող, սակայն COVID դրական թեսթ ունեցող քաղաքացիները, թե ոչ։

Եթե ներառված են, ապա ինչու են տարանջատված մահերը (չէ՞ որ նրանք բուժվում են «կորոնավիրուսային հիվանդությամբ»)։ Իսկ եթե ներառված չեն, ապա քանի՞ նման դեպք ունենք և ինչու՞ դրանք չեն ընդգրկվում համընդհանուր վիճակագրության մեջ։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն