Մեգան Մարքլը մեղադրել է Մեծ Բրիտանիայի կառավարող տոհմին և պատմել նրանց վատ վերաբերմունքի պատճառով իր ինքնասպանության փորձի մասին

Բրիտանական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բրիտանական գահի ժառանգորդ Չարլզը իր որդի Հարրիին զբոսանքի է հրավիրել, որպեսզի կարծիք հայտնի արքայական ընտանիքին վերաբերող՝ Հարիի և նրա կնոջ՝ Մեգանի մեղադրանքների առնչությամբ, որոնք հնչեցվել են վերջին հեռուստաբանավեճերի ընթացքում։

Հիշեցնենք, որ ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ կայացած հարցազրույցի ընթացքում Մեգան Մարքլը մեղադրել է Մեծ Բրիտանիայի կառավարող տոհմին՝ խտրականության խնդիրների առնչությամբ, ինչպես նաև տեղեկացրել է նրանց վատ վերաբերմունքի պատճառով իր ինքնասպանության փորձի մասին։ Հեռուստաբանավեճը Բուքինհեմյան պալատում վրդովմունք է առաջացրել;

Արքայազն Չարլզը հայտնել է, թե այդ հարցազրույցը նրան խորապես ցավ է պատճառել։ Հոր և որդու զրույցը հնարավոր է դարձել ընտանիքի գլուխ Ֆիլիպի հուղարկավորման արարողությունից մեկ օր անց։

Իսկ ինչ վերաբերում է եղբայրներին՝ նրանք հաշտվել են Քեյթ Միդդլթոնի նախաձեռնությամբ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն