Մենք և մեր համաքաղաքացիների մեծ մասը ցնցված ենք Ձեր անվճռականությունից և հանցավոր լռությունից. Ֆրանսիացի զինվորականները Մակրոնին

Ֆրանսիայի զինուժի պաշտոնաթող սպաները և գեներալները կոլեկտիվ նամակ են հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ երկրի լիակատար քայքայման հավանականության մասին։ Նրանք երկրի նախագահին մատնացույց են արել այն սպառնալիքը, որը ծագում է մոլեռանդներից, ռասսայական խտրականության պատերազմի կողմնակիցներից, իսլամիստներից։

-Նրանք զավթել են Ֆրանսիայի ծայրամասերը և կարգեր են սահմանել, որոնք դեմ են Ֆրանսիայի Սահմանադրությանը,- ընդգծել են ֆրանսիացի զինվորականները։

-Հիշեք, որ մենք և մեր համաքաղաքացիների մեծ մասը ցնցված ենք Ձեր անվճռականությունից և հանցավոր լռությունից,- հայտարարել են նամակի հեղինակները։ Նրանք նաև զգուշացրել են հնարավոր ռազմական հեղաշրջման և ռազմական դիկտատուրա հաստատելու մասին, եթե Մակրոնը չդադարեցնի անգործունեությունը։

-Ինչպես մենք տեսնում ենք՝ հապաղել չի կարելի, այլապես վաղը քաղաքացիական պատերազմը վերջ կդնի աճող քաոսին և մահերի քանակին, իսկ հազարավոր մարդկանց մահերի համար Դուք պատասխանատվություն կկրեք,- հայտարարել են գեներալներն ու սպաները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն