Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու… նաև մեր բոլորիս արժանապատվությունը… Սենոր Հասրաթյան

Գնդապետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Օրեր առաջ Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ միջադեպ, որի արդյունքում սպանվեց խաղաղ աշխատանք իրականացնող մեկ և վիրավորվեց երեք հայ… Սպանող ու վիրավորող հանցագործի ինքնությունը, հայտնի լինելով հանդերձ, առայսօր մնում է անհայտ…
Այսօր Շուշիի մերձակայքում տեղի ունեցավ պատասխան արտակարգ միջադեպը… <<Մեղավորի>> ինքնությունը ոչ միայն հայտնի է, այլև նա արդեն գտնվում է իրավապահ մարմինների հսկողության տակ…
………………………………………………………………………………………………………………..
Մենք թույլ ու անարժանապատիվ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողանում պաշտպանել նրան, ով փորձում է պաշտպանել իր ու… նաև մեր բոլորիս արժանապատվությունը…
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն