«Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը». Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական գրություն է հրապարակել Արցախի հերոս, գեներալ -մայոր Արկադի Տեր -Թադևոյանի (Կոմանդոս) մահվան կապակցությամբ։ Նախագահի գրառման մեջ ասվում է.«Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին և մտերիմներին, նրա ընկերներին և զինակիցներին: Նրա դերը հայկական բանակի կայացման և Ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակների հարցում անգնահատելի է: Մեր պարտքն է հավերժ պահպանել այդ նշանավոր մարդու մասին հիշատակը: Ռոբերտ Քոչարյան 01․04․2021թ․»

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն