Մեսսին հեռանում է «Բարսելոնայից»

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

 

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է իսպանական ակումբից: Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության ՝ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, որի ժամկետը լրանում էր հունիսի 30 -ին:

34-ամյա արգենտինացին «Բարսելոնայի» շրջանավարտ է։ «Բարսելոնայի» հետ միասին Մեսսին նվաճեց 36 գավաթ: Նա ակումբի կազմում խփել է 672 գոլ և կատարել 775 խաղում 305 գոլային փոխանցում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն