Մետրոն փակ է. կրկին ստացվել է ռումբի մասին ահազանգ

Հարգելի՛ քաղաքացիներ,
օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։
Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:
Հետաքրքրական է, որ ռումբի տեղադրման մասին ահազանգի տեղեկատվությունը տարածում են ոչ թե ՀՀ ԱԻՆ ծառայությունը, ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը, այլ մետրոպոլիտենը, այն էլ` իր ֆեյսբուքյան էջով։ Արդյո՞ք այս եղանակը լավագույնն է` քաղաքացիների իրազեկման համար։ Հրապարակման դիտումները չեն  գերազանցում մի քանի տասնյակը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն