Մի օր պողպատե մանդատը ձեռքումդ է, մեկ այլ օր` առանց «վազելինի» …

Հետընտրական շրջանում աշխատանքից ազատեցին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետին։ Ապա կալանավորեցին «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Հիմա էլ` թիրախում «Աչաջուր» առողջության կենտրոնի բժիշկ Կորյուն Վարդապետյանն է։ Վերջինիս Տավուշի մարզպետարանում ազատման դիմում ներկայացնելու համար 1 շաբաթ ժամանակ են տվել։

Բուժաշխատողների նկատմամբ պողպատյա մանդատի կիրառումը կարծես վաղուց էր սկսվել ու մանդատն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ձեռքում էր։ Նախ փակվեցին մարզային 7 ծննդատներ, Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերը, ՁԻԱՀ-ի կենտրոնը, ապա նաև բազում հիվանդանոցներ զրկվեցին պետական ֆինանսավորումից։ Հետընտրական փուլում պողպատե մուրճը նախ խոստացել էին կիրառել գիտնականների և հոգևորականների գլխին, իսկ որպես այս երկու ոլորտի միաձուլում` առաջինը մուրճի ծանր հարվածներն իջնում են առողջապահական համակարգի գլխին։

Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն ասում է․ «Պողպատը սովորություն ունի լինել այնտեղ, որտեղ չպետք է լինի և շատ շուտով այդ պողպատն առանց «վազիլինի» կհայտնվի մի տեղում, որը շատ ցավոտ կլինի` այն օգտագործողի համար»։
Գևորգ Գրիգորյանը կարծում է, որ եթե լինի օրենսդրական նախաձեռնություն կամ մի առանձին կառույց, որը պետությունից կախում չի ունենա, կկարողնա զբաղվել բուժաշխատողների իրավունքների պաշտպանությամբ․ «Հիմա բժիշկներն օգտվում են իրավունքի պաշտպանության այն հնարավորությունից, ինչ սովորական քաղաքացիները։ Կարծում եմ, եթե բուժաշխատողների համար օրենսդրական կարգավորումներ լինեն, նման իրավիճակ չի լինի։ Կարող է լինել առանձին կառույց, օրինակ այնպիսին, ինչպիսին է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը»,- ասում է Գրիգորյանը։

Հարցին, որ ի պաշտպանություն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի ստորագրահավաք էր նախաձեռնել, չէ՞ր կարծում, որ ստորագրելու դեպքում պրոֆեսորի սույն գործով հնարավոր կատարվող հանցագործությունների պատասխանատվությունն է կրում, Գրիգորյանն ասաց, որ միանշանակ պատասխանատու է և հիմա էլ պնդում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը սխալ էր․ «Վստահ եմ, որ պրոֆեսորը ոչ հանարպետությունը կլքի, ոչ էլ կխոչընդոտի գործի քննությանը։ Արմեն Չարչյանը սերունդներ է կրթել, նա, ինչպես նաև շատ այլ բուժաշխատողներ, բազմիցս հնարավորություն ունեցել են երկիրը լքելու, բայց դա չեն արել։ Հիմա, այս գործի պատճառով, իր փորձն ու գիտելիքը երկրին նվիրած մարդը, չի գնա երկրից։ Իսկ ինչ վերաբերում է գործի քննությանը խոչընդոտելուն՝ կալանավորելու փոխարեն կարելի էր ժամանակավորապես դադարեցնել Արմեն Չարչյանի լիազորությունները և հարցը կլուծվեր։ Բացի այդ, եթե չեմ սխալվում, ասում էին, որ գործը հարուցվել է FIP փաստերի ստուգման հարթակի հաղորդման հիման վրա»,- նշեց առողջապահության կազմակերպիչը և հավելեց, որ ցավում է նաև նրա համար, որ պարտադրում են աշխատանքից հեռանալ Աչաջրի բժշկին․ «Իմ ունեցած տեղեկություններով նա լավ մասնագետ է, հոգատար բժիշկ։ Բայց ու՞ր էին մյուս բուժաշխատողներն այն ժամանակ, երբ քաղաքական հայացքների համար ինձ էին աշխատանից ազատում կամ իմ պատճառով եղբորս էի աշխատաքից հեռացնում։ Ո՞ւր էին, երբ ՁԻԱՀ-ի կենտրոնն էր փակվում և այլն։ Աչաջուրցիները ստանում են այն, ինչ ընտել են։ Այնտեղ կա երկու ընտարտեղամաս, որոնցից մեկում ՔՊ-ն հավաքել էր 700-ից ավելի, իսկ մյուսում 600-ից ավելի ձայն»։ Այնուամենայնիվ, բժիշկ ուրոլորգը հավելեց, որ եթե ստեղծվի բժիշկների շահերի պաշտպանության կառույց, ապա այն էականորեն կնվազեցի նման դեպքերը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն