«ՄԻԳՈՒՑԵ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ». ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՑԱԽ ՉՄԵԿՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակը» գրում է.

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը եռօրյա արձակուրդի պատրվակով չայցելեց Արցախ՝ հոբելյանական 30-ամյակին․ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանն արդարացրեց վարչապետին․ «Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ է զգացել, միգուցե Նիկոլ Փաշինյանն ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, դա այդպես դրոշակ մի դարձրեք ու ասեք՝ Փաշինյանը դրա համար չի գնացել»։

Եվ հորդորեց չմոռանալ, որ խորհրդարանական կառավարման երկրներում օրենսդիր մարմինն է բարձրագույն իշխանությունը, իսկ ՀՀ-ից խորհրդարանական պատվիրակություն է մեկնել՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Երբ ուղղեցինք, որ ոչ թե նախագահի, այլ փոխնախագահի, նա փորձեց համոզել․ «Ես լուսանկարներով Ալեն Սիմոնյանին տեսել եմ այնտեղ նստած»։ Ոչ, Ռուբեն Ռուբինյանն է պատվիրակությունը ղեկավարել։ «Խորհրդարանական պատվիրակությունն արդեն իսկ բարձրագույն իշխանություն է»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն