Մնացածը կամ օդ են, կամ էլ «Քերոբի խոսք են տալիս». խաղողագործներ. բողոքի ակցիա Արարատում

Այս պահին լարված իրավիճակ է Արարատի մարզում` հայտնում է Shamshyan.com-ը։

Գյուղացիները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։ Մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ով, ըստ գյուղացիների համոզման, միակ մարդն է, որ կարող է լուծել խաղողի մթերման հետ կապված իրենց առջև ծառացած լրջագույն խնդիրը։

Սակայն, Փաշինյանի այցի փոխարեն բողոքի ակցիա իրականացնող խաղողագործների հետ բանակցություններ են վարում ոստիկանները։ Ճանապարհը բացելու ոստիկանների հորդորներին գյուղացիները պատասխանում են, որ արդեն իրենց համբերության բաժակը լցվել է և այլևս չեն հավատում ո՛չ մարզպետին, ո՛չ էլ էկոնոմիկայի նախարարին։

«Մեր հույսը Փաշինյանն է։ Մենք ոչ մի քաղաքական խաղերում չկանք, մենք ուզում ենք մեր արդար քրտինքով վաստակած խաղողի մթերման հարցը լուծեն։ Ու դա միայն, մեր հավատալով, վարչապետը կարա անի։ Թե չէ, մնացածը կամ օդ են կամ էլ, ինչպես գողական օրենքներով է, «Քերոբի խոսք են տալիս»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն