«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում բացվեց «Հայաստան – Ղրիմ՝ հանդիպում սրտումս» գեղանկարների ցուցահանդեսը

«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում այսօր Ղրիմի և Հայաստանի միջև բարեկամությունը խորհրդանշող գեղանկարների՝ «Հայաստան – Ղրիմ՝ հանդիպում սրտումս» ցուցահանդես էր, որտեղ ներկայացված էին ռուս նկարչուհի Նատալյա Օվչինիկովայի 70-ից ավել կտավները։

Ցուցահանդեսի մեկնարկից առաջ «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում նկարչուհին ասում է՝ առաջին անգամ Հայաստանում եղել է 2015 թվականին՝ գարնանը, որից հետո բաց չի թողնում հայաստանաբնակ ընկերների հրավերը՝ այցելել Հայաստան. «Ես անմիջապես սիրահարվեցի հայկական հինավուրց վանքերին ու եկեղեցիներին, դրանք ֆանտաստիկ էներգետիկա ունեն, որոնք փոխանցում են այցելուներին։ Այդ այցերի ընթացքում ստեղծվել է գեղանկարների մի մեծ հավաքածու, որից շատերն այսօր այստեղ ներկայացված են։ Որոշվեց ցուցահանդեսին ներկայացնել միաժամանակ և ՜Հայաստանը և՜ Ղրիմը ներկայացնող գեղանկարներ։ Սրանք երկու երկրներ են, որոնք ոգեշնչել են ինձ՝ ստեղծելու այս աշխատանքները։ Ի դեպ, Հայաստանում ցուցահանդես եմ ունեցել նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում»,- պատմում է նկարչուհին։

       

Նկարչուհու գեղանկարչական աշխատանքները կարելի է տեսնել Մոսկվայի և արտասամյանյան այլ երկրների մասնավոր ցուցասրահներում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն