Մովսես Հակոբյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել. Tert.am

Հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նա հայտնել է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։

Մեղադրանքի վերաբերյալ Մովսես Հակոբյանը մեկնաբանություն չտվեց։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն