Նախագահ Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլի Վայմերսը

Նախագահ Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը. Եվրախորհրդարանի պատգամավոր

«Զեկույցները և արբանյակային պատկերները մանրամասնորեն ցույց են տալիս Ադրբեջանի կողմից միջնադարյան գրեթե 100 եկեղեցիների, հազարավոր խաչքարերի, տասնյակ հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը։ Նախագահ Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը, քարոզելով «ալբանացման» կեղծ տեսություններ և ջնջելով եկեղեցիներից հայերեն գրությունները։ Եվրամիությունը պետք է բարձրաձայնի, պետք է դատապարտի նախագահ Ալիևի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության օբյեկտների նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանությունը։ Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք նրա դեմ. Հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Շվեդիայից Չարլի Վայմերսը «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձեւի քննարկման ժամանակ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն