Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց Մեծ Եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ

Քիչ առաջ Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի տեքստը, որում մասնավորապես ասվում է`

Այսօր, երբ մենք սգում ենք մեր կորցրածի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա` դեպի այն աշխարհը, որը մենք երազում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որն արատավորված չէ ֆանատիզմով և անհանդուրժողականությամբ, որտեղ հարգում են մարդու իրավունքները և որտեղ մարդիկ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ։
Եկեք հաստատենք մեր բոլորի պատրաստակամությունը` կանխելու գալիք չարիքները աշխարհի ցանկացած կետում։

Ամերիկայի ժողովուրդը հարգում է 106 տարի առաջ այսօր սկսված ցեղասպանության արդյունքում զոհված բոլոր հայերի հիշատակը,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն