Նախարարությունները փաստում են. գործատուն իրավունք չունի աշխատակցին ազատել աշխատանքից. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել ՀՀ արդարադարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. օգոստոսի 20-ի N65-Ն հրամանով սահմանված դրույթները չպահելու դեպքում աշխատողների նկատմամբ նախատեսվող իրավական հետևանքների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են, որ «ներկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության է դրված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը», ըստ որի «COVID-19-ի դեմ պատվաստման կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեսթի արդյունքները հավաստող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում աշխատանքի չթույլատրման կամ աշխատանքից ազատման վերաբերյալ առանձնահատկություններ է նախատեսվում

միայն հանրային ծառայության ոլորտի ծառայողների համար»։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում այդ մասով որևէ առանձնահատուկ կարգավորում նախատեսված չէ»։

«Հետևաբար, նույնիսկ հոկտեմբերի 1-ից հետո չպատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության արդյունքները հավաստող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում

գործատուն չի կարող այդ հանգամանքով պայմանավորված լուծել աշխատողների աշխատանքային պայմանագրերը ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներով,

քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային պայմանագրի լուծման (աշխատանքից ազատման) նման հիմքեր նախատեսված չեն։

Նախարարությունից նշել են, որ այս ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածից և 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից։

Նույն գրությանը պատասխանել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը։ Պատասխանում նվում է, որ «թիվ 24-Ն հրամանի պահանջները խախտելու դեպքում պատասխանատվության ենթակա են հաստատությունները: Մասնավորապես, առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, համապատասխան հաստատություններում կարող է իրականացնել ստուգայցեր, և հաստատության աշխատողների կամ հաստատության կողմից հրամանի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում՝ կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցները»:

Այսպիսով, առողջապահության նախարարի N65-Ն հրամանի պահանջները չկատարելու պարագայում որևէ գործատու

իրավունք չունի աշխատակցին ազատել աշխատանքից։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն