ՆԱՐԵԿՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լի­նե­լով իր ժա­մա­նա­կի զար­գա­ցած ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րից մե­կը` Նա­րե­կա­ցին չէր կա­րող տեղ­յակ չլի­նել նաև հարևան երկր­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` Բյու­զան­դա­կան կայս­րութ­յան ար­քու­նի­քում ի­րենց գոր­ծու­նեութ­յու­նը ծա­վա­լած հա­յազ­գի քա­ղա­քա­կան, հոգևոր-մշա­կու­թա­յին, զին­վո­րա­կան նշա­նա­վոր գոր­ծիչ­նե­րի մա­սին, և գրո­ղի ող­բի են­թա­տեքստն իր մեջ է նե­րա­ռում նաև հետևյալ մտայ­նութ­յու­նը. այդ գոր­ծիչ­ներն ան­տար­բեր են ի­րենց հայ­րե­նի­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հան­դեպ: Լի­նե­լով կոս­մո­պո­լիտ մտայ­նութ­յան տեր` նշանակում է լինել և՛ Մարդ , և՛  հայ քրիս­տոն­յա: Այդ առումով Նա­րե­կա­ցու ող­բը, նե­րըն­կա­լե­լով Մար­դու ու­նայն կյան­քի վախ­ճա­նի մա­սին մտո­րում­նե­­րը, ստա­նում է հա­մա­մարդ­կա­յին հնչե­ղութ­յուն, քա­նի որ այն լու­սա­բա­նում է Մար­դու ա­ռա­քե­լութ­յունն՝ արարել ինչ­պես նյու­թա­կանայն­պես էլ ո­գե­ղե­ն արժեքներ:

Նարեկյան մշակույթին  ան­հա­րիր է Մար­դու ան­բա­րե­հույս կոր­ծան­ման ու ող­բի մտայ­նութ­յան հուդա-ջհուդական  Քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յե­ցո­ղութ­յունը : Ուս­տի «ողբ» բա­ռը հարկ է հաս­կա­նալ հու­նա­րեն ոչ թե «տրա­գե­դիա», «ող­բեր­գութ­յուն, «նո­խա­զեր­գութ­յուն» ի­մաստ­նե­րով, այլ` սգերգ, ողբ` հա­մոզ­ված, որ այդ ող­բին բնո­րոշ է «…եւ զլու­սոյն նվագն խառ­նեալ» , այ­սինքն` հավատալ Տի­րո­ջը և ա­պա­վի­նե­լ նրա փրկութ­յան լույ­սին՝ աղոթելով սեփական ձեռքերով և հավատի ուժով կերտած ծաղկած խաչքարերին:

Ա­մե­նա­բարձր­յալ Երկ­նա­կա­լի լույ­սի կա­րիքն ու­նեն և նրան տես­նում են նրանք, ով­քեր կա­րո­ղա­նում են չտար­վել նյու­թով, հա­վա­տալ, որ Աստ­ված ի­րենց ա­րա­րել է ո­րո­շա­կի ա­ռա­քե­լութ­յամբ: Այս հանձ­նա­րա­րա­կա­նի շրջան­ցու­մը Մար­դուն հնա­րա­վո­րութ­յուն չի տա­լիս ապ­րել Աստ­ծո հան­դեպ ու­նե­ցած հա­վա­տի, սպաս­ման հույ­սի և սի­րո ներ­դաշ­նա­կութ­յան մեջ, իր ներ­քին և ար­տա­քին «Ես»-ով: Հենց այս հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված էլ նա­րեկ­յան մշա­կույ­թում մար­դու «Ես»-ի կա­յաց­ման բարդ հա­մա­կարգն ուղեկց­վում է ճա­նա­չո­ղութ­յան բազ­մա­­­չա­փութ­յամբ` պայ­մա­նա­վոր­ված մեծ ու փոքր ող­բե­րով, արարումներով և մաքառումներով:

Դժվար է կան­խա­տե­սել, թե տեղեկատվա-հաղորդակցական արդի տե­խ­նոլոգիաների հետագա զարգացման արդյունքում  ա­պա­գա փի­լի­սո­փայության և գրա­կա­նութ­յան մեջ (հատկապես պոստմոդեր­նիզմի անկումից հետո) Մար­դու հիմ­նա­հարցն ինչ­պի­սի ար­ժե­քա­յին չա­փում­նե­րով կար­ծարծ­վի:

Սա­կայն, տիե­զե­րա­կան ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ ապ­րող հա­յին եր­բեք չպետք է անց­յալ—ներ­կա—ա­պա­գա­յի մեջ լքի ռացիոնալի  և իռացիոնալի փոխպայմանավորվածության  խա­ղա­յին տրա­մա­բա­նութ­յան բա­ցա­հայ­տման անհրաժեշտության գիտակցումը: Ակնհայտ է, որ միայն այդ արժեքային տիրույթներում է հնարավոր պատասխանել առկա բազմաբնույթ մարտա­հրա­վերներին և ինքնակառավարվելով, ինքնաադիակա­նանալով և ինքնաիրացվելով ՏԵՂ ՈՒ ԴԵՐ ապահովել սեփական Տեսակի համար: 

Այս են­թա­տեքս­տով է հագեցված նարեկյան մշակույթը: Որպես  Մար­դու, հասարակության և ազգի համակեցական կա­յաց­ման հեն­ք` այն հրա­մա­յա­կան ունի զու­գա­մի­տել ող­բեր­գութ­յունն և կա­տա­կեր­գութ­յունը, լինել իրատես, վատատես և նաև կաս­կա­ծել՝ «կասկածում եմ` հետևաբար անվտանգ գոյություն ունեմ» : Այլապես անցյալ-ներկա-ապագա զար­գաց­ման և անվտանգության  պարուրային տեղեկատվա-հաղոր­դակցական արժեքային  համակարգ պարունակող ՈՂԲԸ  դառնում է ՈՂԲԵՐ­ԳՈՒ­Թ­ՅՈՒՆ: Այսինքն խզվում, փլուզվում է ներդաշնակության պարույրը՝ առաջանում է քաոս…..

Մշակութաբանության մեջ ող­բը թա­փա­ռող և համընդհանրցնող սյու­ժե է. Մար­դը՝ անկախ ազգությունից,  բնութ­յան մեջ ապ­րե­լով, սար­սա­փում է մա­հից, ող­բում իր ան­ցո­ղի­կութ­յունն ու ան­զո­րութ­յու­նը, քա­նի որ չի կա­րո­ղա­նում հետ բե­րել ու կանգ­նեց­նել ժա­մա­նա­կը: Ան­դառ­նա­լի ժա­մա­նա­կը և ան­դարձ կո­րուստ­ներն ի­րենց հետքն են թող­նում Մար­դու ոչ միայն ար­տա­քի­նի վրա, այլև քայ­քա­յում նրա ներ­քին «Ես»-ը, և նա չի կա­րո­ղա­նում հաշտ­վել իր ժա­մա­նա­կա­վոր գո­յութ­յան հետ:

Նա­րե­կա­ցու Մատ­յա­նը, իր սյու­ժեի բազ­մա­չա­փութ­յամբ պայ­մա­նա­­վոր­ված, համընդհանրացնող ող­բ է՝ աղոթք, ո­րի օգ­նութ­յամբ էլ հե­ղի­նակն ի մի է բե­րում մար­դու անվտանգության ապահովման  հա­մար անհ­րա­ժեշտ եզ­րե­րը` ոգե­ղեն ա­րար­ման պա­հան­ջը, նյու­թա­կան կա­րիք­նե­րը հոգալու հրամայականը, ինքնիրացվելու ցան­կութ­յու­նը և Մարդու հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն/անհան­դուր­ժողականություն ար­ժե­­քային երկվությունը:

Այս դիտանկյունից մարդկությանը համընդհանրացնող  ող­բի փի­լի­սո­փա­յութ­յան մեջ Նա­րե­կա­ցին ներ­մու­ծում է այն ա­մե­նը, ին­չը կարևո­րա­գույնն է Մ. Խո­րե­նա­ցու «Ողբ»-ում: Այս առումով տողերիս հեղինակը  դեռևս մեկ տասնամյան առաջ գրել է.

«Ցե­ղի պատ­մա­կան գո­յա­բա­նու­թիւ­նը,  նման կա­ռու­ցա­կար­գի մեջ անհ­րա­ժեշտ է դի­տար­կել որ­պէս ա­րար­չա­գործ ան­հա­տի ե՛ւ ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նաի­րա­ցում, ե՛ւ մ­շա­կու­թա­ստեղծ կա­րո­ղու­թիւն­նե­րի դրսե­ւո­րում: Այ­սօ­րի­նակ դի­տար­կու­մից ազ­գա­յին մտա­հա­յե­ցո­ղու­թեան հէն­քում ո­րո­շիչ են դառ­նում պատ­մա­կան ան­ձի ար­ժէ­քա­հա­մա­կար­գող գա­ղա­փար­նե­րը եւ պատ­կե­րա­ցում­նե­րը մի դէպ­քում որ­պէս «Ես»-ի կող­մից Տե­ղի հո­գե­ւոր ըն­կալ­ման, ի­րաց­ման աս­տի­ճան, այլ դէպ­քում` որ­պէս ինք­նո­րոշ­ման, ինք­նա­ճա­նա­չո­ղու­թեան տե­սու­թիւն, ո­րը հան­րոյ­թին զերծ է պա­հում քաո­սից»:

Ե­թե Խո­րե­նա­ցու ող­բի հեն­քը հայ պե­տա­կա­նութ­յան և Գր. Լու­սա­վոր­չի կա­թո­ղի­կո­սա­կան տան կոր­ծա­նումն է, ա­պա նա­րեկ­յան մշա­կույ­թի ող­բի հիմ­քը մար­դա­կենտ­րո­նութ­յունն է, ա­սել կու­զի՝ այն մի­տում է ժա­մա­նա­կի և տա­րա­ծութ­յան մեջ Մար­դու գո­յա­բա­նա­կան հիմ­նախնդ­րի լու­սա­բան­մա­նը, Մարդ, որն ի վե­րուստ ի­րեն տրված պար­տա­կա­նութ­յուն­նե­րից հրա­ժար­վել փոր­ձե­լու դեպ­քում պատժ­վում է Ա­րար­չի կող­մից: Այս ա­ռու­մով էլ Նա­րե­կա­ցու ող­բը լրաց­նում և ամ­բող­ջաց­նում է Խո­րե­նա­ցու ող­բը, քա­նի որ առնչ­վում է պատ­մա­կան հո­լո­վույ­թում ձ­ևա­վոր­ված հայ Մար­դու գո­յա­բա­նութ­յան, հա­մա­կե­ցութ­յան և անվ­տան­գութ­յան խնդիր­նե­րին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Մարիամ Մարգարյանի բլոգում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն